ԱԶԲ-ն Հայաստանում նոր տնօրեն ունի

ԱԶԲ-ն Հայաստանում նոր տնօրեն ունի

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Լյազիզա Սաբիրովային նշանակել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության նոր տնօրեն։Նա կղեկավարի բանկի գործունեությունը Հայաստանում, կհետևի գործառնական մոտեցումների իրականացմանը, կամրապնդի գործընկերային հարաբերությունները և կառաջնորդի մշտական առաքելության աշխատանքները։Սաբիրովան կարևոր դեր կունենա նաև ԱԶԲ-ի ռազմավարական առաջնահերթությունների առաջմղման գործում՝ ներառյալ ենթակառուցվածքների զարգացումը, մասնավոր հատվածի աճը, մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև կլիմայական և աղետների նկատմամբ դիմակայունության բարձրացումը։«Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս պաշտոնը և շարունակել ամրապնդել ԱԶԲ-ի գործընկերությունը Հայաստանի հետ»,- նշել է նա՝ ընդգծելով կառավարության և գործընկերների հետ սերտ համագործակցության կարևորությունը՝ կայուն և ներառական զարգացման համար։Լյազիզա Սաբիրովան ունի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձ, որից ավելի քան 20 տարին՝ ԱԶԲ-ում։ Նա միացել է բանկին 2000 թվականին՝ որպես տնտեսագետ և հետագայում զբաղեցրել տարբեր ղեկավար պաշտոններ։Նա աշխատել է նաև որպես ավագ տնտեսագետ Ղրղզստանում, իսկ հետագայում՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գլխավոր տարածաշրջանային տնտեսագետ։Վերջին շրջանում զբաղեցրել է տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման բաժնի ղեկավարի պաշտոնը, որտեղ ներգրավված է եղել երկրների գործընկերության ռազմավարությունների իրականացման և տարածաշրջանային կապերի ամրապնդման գործընթացներում։Մինչ ԱԶԲ-ին միանալը, նա դասավանդել է Ինդիանայի համալսարանում (ԱՄՆ) և ստացել տնտեսագիտության մագիստրոսի և դոկտորի աստիճաններ։

ԱԶԲ-ն բազմակողմ զարգացման առաջատար բանկ է, որը աջակցում է կայուն և ներառական աճին Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Կարդալ ավելին

Leave a comment