Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

29.04.2026 | 12:53

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան։  Առավոտյան համացանցում լուսանկարներ տարածվեցին, որում երևում է «Զվարթնոց»-ում վայրէջք կատարած պաշտոնական պատվիրակության ինքնաթիռը։ 

Տեղեկությունը առաջինը հայտնեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ավելի ուշ՝ ՀՀ ԱԳՆ-ն  հաստատեց այցի մասին տեղեկությունը։ Որն է այցի օրակարգը, առայժմ տեղեկություններ չկան։ 

Մուստաֆաևը գլխավորում է Հայաստանի հետ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Ադրբեջանի հանձնաժողովը: Հայկական կողմի  հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Իսկ ով է Շահին Մուսաֆաևը

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում, ոսկե մեդալով ավարտել Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Հայկական դպրոցը հինգերով և ոսկե մեդալով ավարտած Մուստաֆաևի ուսուցիչները Սիվիլնեթին պատմել էին, թե ինչպիսի աշակերտ է եղել նա։ 

Մուստաֆաևը մինչ փոխվարչապետ նշանակվելը երկար տարիներ զբաղեցրել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Աշխատել է նաև պետական նավթային ընկերությունում (SOCAR) որպես տնտեսական հարցերով փոխնախագահ։

Մուստաֆաևը համարվում է Իլհամ Ալիևի վստահելի անձանցից մեկը և ադրբեջանական վարչակազմի «տեխնոկրատ» թևի ներկայացուցիչ։

Leave a comment