Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի էջը փակված է․ Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի էջը փակված է, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահը


ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի էջը փակված է։


Այս մասին նախօրեին Factor tv-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանը։


«Եթե կտրուկ ինչ-որ բաներ տեղի չունենան, ես անհավանական եմ համարում, որ այդ էջը մենք նորից բացենք։ Այս էջը ես համարում եմ փակված», – ասել է Սիմոնյանը։


Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները նույնպես կարող են նման պնդում անել, որ իրենց մոտ էլ է այդ էջը փակված։


Սիմոնյանի խոսքով՝ իրենց կողմից արված այն առաջարկը և խոսույթը, որ Ղարաբաղյան էջը փակված է, և խաղաղության դարաշրջան է, հանրության կողմից ընդունվել և հաստատվել է։


Leave a comment