Մի՛ անտեսեք ՀՀ իշխանությունների ճնշումները. բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ

https://arm.sputniknews.ru/20260429/mi-anteseq-hh-ishkhanutjunneri-tshnshumnery-bvoghvoqi-akcia-em-grasenjaki-mvot-101528429.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101530679_170:0:1130:720_1920x0_80_0_0_833eda3c47656fe60bb29d428853bc3c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բողոքի ակցիա, եվրամիություն, видео

հայաստան, բողոքի ակցիա, եվրամիություն, видео

Բաժանորդագրվել

Ընդդիմությունը եվրոպական կառույցներին կոչ է անում դադարել հանդուրժել ՀՀ կառավարության գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է ընթանում։ Ցուցարարները, որոնց թվում նաև ընդդիմադիր գործիչներ կան, պահանջում են, որ ԵՄ կառույցներն աչք չփակեն ՀՀ կառավարության գործողությունների վրա և բարձրաձայնեն այն ճնշման մասին, որ կիրառվում է ընդդիմադիր ուժերի, ոչ իշխանամետ լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ։

Ակցիայի մասնակից 6 կուսակցությունների անդամները միասնական կոչով դիմում են Եվրոպական միության ղեկավարությանը, Երևանում գալիք ԵՄ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին, Եվրախորհրդարանի ֆրակցիաներին։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ընդգծեց, որ Եվրոպական կառույցներն ու հանձնաժողովները քաջատեղյակ են Հայաստանում ստեղծված իրավիճակից։ Նրա խոսքով՝ Եվրոպական կառույցներն իրենց նամակի կարիքը չունեն և իրենց տարեկան զեկույցներում հստակ փաստաթղթավորում են Հայաստանում իշխանություններից կախյալ դատական համակարգի գործողությունները, շինծու, քաղաքականացված քրեական գործերը և մարդու իրավունքների խախտումները։

«Խնդիրն այն է, որ համարժեք արձագանք չկա, քանի որ նրանք բավականին հավատարիմ են Փաշինյանին», – լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի բազմաթիվ անդամների մոտ կա տպավորություն, որ այսօր եվրոպացիները մտահոգված չեն իրենց հռչակած արժեքներով, մարդու իրավունքներով և ազատություններով։

Leave a comment