Թրամփը կարող է հայտարարել Իրանի նկատմամբ «հաղթանակ» և ավարտել պատերազմը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ երկամսյա պատերազմում միակողմանի «հաղթանակ» հայտարարելու և հակամարտությունը ավարտելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ երեք աղբյուրների։

Աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզական կառույցները, վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների խնդրանքով, ուսումնասիրում են, թե ինչպես կարող է Իրանը արձագանքել նման քայլին։ Վերլուծության նպատակն է գնահատել հակամարտության հնարավոր կրճատման հետևանքները, որը, ըստ որոշ պաշտոնյաների մտահոգությունների, կարող է լուրջ քաղաքական կորուստների հանգեցնել Հանրապետական կուսակցությունի համար առաջիկա միջանկյալ ընտրությունների ժամանակ։

Սպիտակ տան ներկայացուցիչը գործակալության հետ զրույցում նշել է, որ Թրամփի վրա ներքին ճնշումը՝ պատերազմը ավարտելու պահանջով, «հսկայական» է։ Միաժամանակ, Reuters/Ipsos-ի վերջին հարցման համաձայն, ամերիկացիների միայն 26%-ն է կարծում, որ ռազմական արշավը արդարացրել է իր ծախսերը, իսկ 25%-ը՝ որ այն ԱՄՆ-ն դարձրել է ավելի անվտանգ։

Սպիտակ տանը տեղի ունեցած վերջին քննարկումներին ծանոթ երեք աղբյուրների խոսքով՝ Թրամփը լիովին գիտակցում է այն քաղաքական գինը, որը վճարում են թե՛ ինքը, թե՛ իր կուսակցությունը այս պատերազմի հետևանքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment