Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն 2029 թվականի ֆուտբոլի աշխարի երիտասարդական առաջնությունը։

Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։ Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է միջազգային հանրության մեծ վստահության մասին:

Սա անգնահատելի նվեր է հայ երկրպագուին, հայկական ֆուտբոլի սիրահարներին և, իհարկե, պատանի ֆուտբոլիստներին, ովքեր հնարավորություն կունենան սեփական հարկի տակ զգալու Աշխարհի առաջնության շունչը և երազելու մեծ հաղթանակների մասին։

Սա մեր բոլորի հաղթանակն է։ Բարի գալուստ Աշխարհի առաջնություն, բարի գալուստ Հայաստան և Վրաստան։ Պատրաստվենք միասին ընդունելու աշխարհի ուժեղագույն երիտասարդական թիմերին»,- նշված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ։

Leave a comment