ԱՄՆ–ն հյուրընկալել է ՀՀ սահմանապահներին. ի՞նչ են քննարկել

Բաժանորդագրվել

Հայ սահմանապահները եղել են Վաշինգտոնում, Պասոյում և Արտեսիայում։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում ՀՀ սահմանապահ կառույցի ներկայացուցիչներն այցելել են ԱՄՆ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։

«ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայ սահմանապահները եղան մայրաքաղաք Վաշինգտոնում, Էլ Պասոյում (Տեխաս) և Արտեսիայում (Նյու Մեքսիկո)։ Առիթ ունեցան տեսնել Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքը Մեքսիկայի հետ սահմանին, ինչպես նաև այցելեցին ԱՄՆ սահմանային պարեկների ակադեմիա»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հայ սահմանապահները հանդիպել են Պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներին և քննարկել ընթացիկ համագործակցությունը։

Առաջիկայում կշարունակենք սահմանազատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Փաշինյան

Leave a comment