Կիևի և նրա հովանավորների խաղադրույքը ոչինչ չի փոխի․ Պուտինը` ընտրությունների մասին

https://arm.sputniknews.ru/20260428/kievi-ev-nra-hvovanavvorneri-khaghadrujqy-vochinch-chi-pvokhi-putiny-yntrutjunneri-masin-101515921.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Киевский режим и его покровители перешли к открытым террористическим методам – Путин

Sputnik Արմենիա

Киевский режим и его покровители перешли к открытым террористическим методам – Путин

2026-04-28T22:40+0400

true

PT1M20S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101515187_120:0:840:540_1920x0_80_0_0_dd87a8d356e75bc13fe1edf30271651b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, видео

տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պաշտպանի նոր տարածաշրջանների բնակիչների ազատ ընտրությունը առաջիկա ընտրություններում։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Նոր տարածաշրջանների բնակիչներին կփորձեն խանգարել մասնակցել Պետդումայի ընտրություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ռուսաստանում սպասվող ընտրությունների անվտանգության ապահովման հարցերով խորհրդակցության ժամանակ։

9-րդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի ընտրությունների միասնական օրը (ЕДГ-2026), քվեարկության սպասվող ամսաթիվը 2026 թվականի սեպտեմբերի 20-ն է։ Ռուսաստանի ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան նշել էր, որ դաշնային ընտրությունների նշանակման մասին ՌԴ նախագահի հրամանագիրը սպասվում է հունիսին։

«Նրանք, ովքեր մերժում են Դոնբասի և Նոր Ռուսաստանի՝ իրենց հայրենիքի մասը, Ռուսաստանի մասը լինելու պատմական իրավունքը, իհարկե, ինչպես և նախկինում, կփորձեն խանգարել նրանց։ Հիշեցնեմ, որ այնտեղ՝ Ուկրաինայում, նրանք ընտրություններ չեն անցկացնում ռազմական դրության պատրվակով։ Դե, փորձում են նաև մեզ խանգարել»,-ասել է ՌԴ առաջնորդը։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պաշտպանի նոր տարածաշրջանների բնակիչների ազատ ընտրությունը սեպտեմբերին կայանալիք ընտրություններում։

ՌԴ նախագահի խոսքով՝ Կիևի ռեժիմն ու նրա հովանավորներն անցել են ահաբեկչության, քանի որ ի վիճակի չեն կանգնեցնել ռուսական զորքերին, սակայն հակառակորդն ի վիճակի չէ կանգնեցնել առաջխաղացումը մարտական շփման գծում։

«Ամեն օր (Կիևը՝ խմբ․) որոշակի տարածքներ է կորցնում։ Ամեն օր։ Այստեղից էլ խաղադրույքը ահաբեկչության վրա՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ։ Հույս ունեն, որ դա կարող է որևէ բան փոխել։ Դա ոչինչ չի փոխի»,-ասել է Պուտինը։

Leave a comment