Ալիևի պատվերն է կատարում այս իշխանությունը, ինչը չկարողացավ Բաքուն անի 30 տարում, իրենք արեցին

Գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, վաիրչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, Արցախյան պատերազմների մասնակից, լեգենդար Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանավորմանը․

«Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում, իշխանությունը կատարում է կոնկերտ Ալիևի ահանջները։ Այն, ինչև չկարողացավ անել Ադրբեջանը երեսուն տարվա ընթացքում, դա կատարեց ՀՀ իշխանությունը։ Մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը։

Հիշեցնենք՝ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արցախյան պատերազմների մասնակից, լեգենդար Արթուր Ավանեսյանի՝ Կանդազը անցնում է ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ խախտումների գործով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ լեգենդար հետախույզ Կանդազին ավելի վաղ ձերբակալել էին այս արտահայտության համար՝ «Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան: Համ աշխատանք ենք ունենալու(300.000 աշխատատեղ), համ հողն ենք մեր ունենալու (Ուժեղ խաղաղություն), համ մեր տունն ենք ունենալու – (20.000 մատչելի բնակարան)»:

Հայաստանում հունիսի 7-ին կկայանան խորհրդարանական ընտրությունները:

«Ուժեղ Հայաստանը» նույնպես կմասնակցի ընտրությանը՝ վարչապետի թեկնածու առաջադրելով գործարար Սամվել Կարապետյանին։ Կուսակցությունը ընտրությանը կմասնակցի դաշինքի ձևաչափով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment