Իրանի նավթային ոլորտը կանգնած է ճգնաժամի առաջ․ Bloomberg

Իրանի նավթային ոլորտը կանգնած է ճգնաժամի առաջ․ Bloomberg

Իրանի նավթային ոլորտը հայտնվել է կրիտիկական իրավիճակում՝ պահեստավորման հզորությունների գրեթե սպառման պատճառով։Bloomberg-ի տվյալներով՝ երկրին մնացել է ընդամենը 12-22 օր՝ նավթի պաշարները պահեստավորելու համար։Ճգնաժամի հիմնական պատճառը ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումն է, որի հետևանքով իրանական նավթի արտահանումը կրճատվել է շուրջ 70 տոկոսով։Նշվում է, որ Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումները փաստացի կանգ են առել, իսկ տանկերները չեն կարողանում դուրս գալ բաց ծով։Արդյունքում երկրի ներսում կուտակվել է նավթի մեծ ավելցուկ։Մասնագետների գնահատմամբ՝ եթե իրավիճակը չփոխվի, Իրանը մինչև մայիսի կեսերը ստիպված կլինի օրական ևս 1.5 միլիոն բարելով կրճատել արդյունահանումը։Սա կարող է լուրջ վնաս հասցնել էներգետիկ ենթակառուցվածքներին, քանի որ հորատանցքերի երկարատև դադարեցումը վտանգում է դրանց տեխնիկական վիճակը։Միևնույն ժամանակ, տնտեսության վրա ազդեցությունը դեռ անմիջապես չի զգացվում։Դա պայմանավորված է նրանով, որ նախկինում առաքված նավթը դեռևս ճանապարհին է, իսկ վճարումները կատարվում են ուշացումով։

Այս հանգամանքը Թեհրանին տալիս է որոշակի ժամանակ՝ մինչև ճգնաժամը լիարժեքորեն անդրադառնա բյուջեի եկամուտների վրա։

Կարդալ ավելին

Leave a comment