Իսրայելական ավիացիան Լիբանանում հարվածել է փրկարարական բրիգադին

Բաժանորդագրվել

Լիբանանյան ռազմադաշտային աղբյուրն ավելի վաղ հայտնել էր երկրի հարավում գտնվող ութ բնակավայրերի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածների մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Իսրայելական ավիացիան Լիբանանի հարավում հարվածել է լիբանանյան զինվորականների ուղեկցությամբ գործող փրկարարական բրիգադին, երկու զինծառայող է վիրավորվել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է Լիբանանի բանակի հայտարարության մեջ։

«Երկու զինծառայող վիրավորվել է Իսրայելի թշնամական հարվածի հետևանքով, որն ուղղված է եղել բանակային պարեկներին՝ քաղաքացիական պաշտպանության բրիգադի և երկու քաղաքացիական էքսկավատորների հետ միասին Մադջդալ-Զուն քաղաքում (Տյուրոսի շրջան՝ խմբ.)՝ քաղաքացիներին փրկելու գործողության ժամանակ»,-նշված է հայտարարության մեջ։

Լիբանանյան ռազմադաշտային աղբյուրն ավելի վաղ հայտնել էր երկրի հարավում գտնվող ութ բնակավայրերի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածների մասին։ Հարվածներ էին հասցվել նաև Տյուրոս քաղաքից դեպի արևելք գտնվող շրջաններին։

Leave a comment