Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հաղթական խաղով ավարտեց ելույթը Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլում, որի B5 խմբի խաղերն անցկացվեցին Երևանում։

Երրորդ տուրում Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած 2։1 հաշվով հաղթեց խմբի հետնապահ Լիխտենշտայնի Մ-17 հավաքականին։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Անդրանիկ Երվանդյանը, որի գոլին հյուրերը պատասխանեցին 77-րդ րոպեին։ Ավելացված 7-րդ րոպեին Երվանդյանը նաև անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգևելով դաշտի տերերին։

Խմբի մյուս խաղում Հունգարիան նվազագույն հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին ու 9 միավորով գրավեց առաջին տեղը՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։ Հայաստանի և Լյուքսեմբուրգի Մ-17 հավաքականները մրցաշարն ավարտեցին 4-ական միավորով, Լիխտենշտայնի թիմը՝ 3 պարտությամբ։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։

Leave a comment