Արթուրը անվեհեր տեսակ է, հայրենիքը վեր դասող․ ապօրինաբար գտնվում է տնային կալանքի մեջ․ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է կալանավորված ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի ծննդյան օրը․

«Այսօր Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է:

Արթուրը անվեհեր տեսակ է, չնահանջող, հայրենիքն ու սկզբունքներն ամեն ինչից վեր դասող:

Մեր պայքարի ընկերն այժմ ապօրինաբար գտնվում է տնային կալանքի մեջ՝ զրկված լինելով քարոզարշավին մասնակցելու իր իրավունքից:

Ամուր և անկոտրուն մնա, սիրելի՛ ընկեր, միասին ենք կերտելու մեր երազանքների Հայաստանը»։

Leave a comment