ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Տանուլ տվող լուզերը խոսում է խաղաղությունից, պետք է կանգնեցնել նրան, ինչին կպնում է՝ սարսափ է լինում։ ՀԱԿ-ն այն ուժն է, որը կարող է խոսել խաղաղությունից, դեռ 2017-ին ասել ենք այդ մասին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։
«Մենք Գորբաչովից ու Ալիևից չենք վախեցել, դիմացները չենք ծռմռվել, մեզ արժանապատիվ ենք պահել, Նիկոլն ո՞վ է, որ վախենանք, ջրբաժան է լինելու՝ իրակա՞ն ընդդիմադիր ես, թե՝ չէ։ Նրան կաբինետից հանելու ենք, դուրս շպրտենք, կարիք լինի՝ ընդդիմությունը կհամախմբվի ընդդիմադիր առաջատար ուժի շուրջ», – մեկնաբանեց Խաչատրյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ