Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր

Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, ավիացիայի մարշալ Ամար Պրիտ Սինգհի հետ։

 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

 

Ասրյանը հանդիպել է նաև Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի հետ։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։

Leave a comment