Տուապսեի նավթավերամշակման գործարանը կրկին հրդեհվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո

Քաղաքականություն

28.04.2026 | 11:31

ՌԴ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է, որ Տուապսեի նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան, գրում է Current time-ը։

Ուկրաինական Exilenova+ ալիքը պնդում է, որ նախորդ հարվածը վնասել կամ ոչնչացրել է գործարանի պահեստային պարկի  մեծ մասը: Այժմ գործարանում գտնվող մեկ կամ մի քանի պահուստարաններ, որոնք օգտագործվում են գործարանի տեխնոլոգիական գործընթացներում, հավանաբար, այրվում են: Տեղի բնակիչները հայտնել են, որ հրդեհը տարածվել է նաև երրորդ պահուստարանի ուղղությամբ։

Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել գործարանին  հարվածը։

Այս գործարանի վրա անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին նաև 2026 թվականի ապրիլի 16-ին և 20-ին։ Բռնկվել էր խոշոր հրդեհ, որը մի քանի օր շարունակվել չէր հաջողվում մարել և տեսանելի էր տասնյակ կիլոմետրերից։ Այրման արգասիքները մտել են մթնոլորտ, իսկ ուժեղ անձրևները բարձրացրել են Տուապսե գետի մակարդակը, որտեղ նախկինում թափվել էր նավթը։ Նավթը թափվել է ավել ի վաղ տեղադրված պաշտպանիչ արգելապատնեշների վրայով՝ ի վերջո թափվելով Սև ծով։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի լույս 28-ի գիշերը Աստրախանի, Վոլգոգրադի, Կուրսկի և Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 186 անօդաչու թռչող սարք։

Բրյանսկի մարզում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սևսկի շրջանի Կոսիցի գյուղի վրա։ Շարժվող մեքենային հարվածի հետևանքով վիրավորվել է քաղաքացիական անձ, որը ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն, տեղեկացրել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment