Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նոր ղեկավար է նշանակել

Բաժանորդագրվել

Հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իգոր Չայկային նշանակել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար:

Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:

«Իգոր Յուրիի Չայկային նշանակել Անկախ Պետությունների Համագործակցության, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով դաշնային գործակալության ղեկավար՝ ազատելով նրան զբաղեցրած պաշտոնից», – ասված է փաստաթղթում:

Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պաշտոնից ազատել է Եվգենի Պրիմակովին։

Leave a comment