Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է

Քաղաքականություն

27.04.2026 | 22:34

Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելի գլխավորած պատվիրակության հետ, որը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում: Երկրի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Վելիևը նշել է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության անընդհատ զարգացումը և այդ կապերի հետագա ընդլայնման կարևորությունը։

Խոսելով Ադրբեջանում անցկացված «TurAz Qartali-2026» համատեղ մարտավարական-թռիչքային զորավարժությունների մասին, որոնց մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողները, Վելիևն ընդգծել է, որ նման զորավարժությունները կարևոր են երկկողմ համագործակցության զարգացման համար և նպաստում են տարածաշրջանի անվտանգությանը:

Թոքելը շեշտել է փոխայցելությունների շարունակականության կարևորությունը ռազմական համագործակցության ընդլայնման համար, որը ներառում է նաև ռազմավարական դաշինքը։

Հանդիպմանն ընդգծվել է ժամանակակից տեխնոլոգիական նորարարությունների կիրառմամբ անցկացվող համատեղ և բազմազգ զորավարժությունների կարևորությունը երկու երկրների զինծառայողների պրոֆեսիոնալիզմի բարձրացման և գործնական հմտությունների կատարելագործման համար։

Կողմերը քննարկել են ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության տարբեր ոլորտներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment