Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կողջուներ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շարունակությունը։
«Մենք կողջունեինք բանակցությունների շարունակությունը և հրադադարի պահպանումը ցանկացած դեպքում։ Մենք կարծում ենք, որ ռազմական գործողությունների վերսկսումը չպետք է թույլատրվի ոչ մի դեպքում. դա չի համապատասխանում մեր գործընկեր Իրանի շահերին, Հորմուզի նեղուցի երկրների շահերին, համաշխարհային տնտեսության շահերին», – լրագրողներին ասել է Պեսկովը։