Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով

Ռուսաստանը միշտ բաց է Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալՄիացյալ Նահանգների հետ շփումների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը տեղյակ է Մոսկվայի դիրքորոշմանը, որը ներկայացվել է ամերիկյան կողմին Ալյասկայում։

«Այն ներկայացվել է՝ ի պատասխան նրանց առաջարկության», – ասել է նախարարը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ ամերիկյան բանակցային թիմը՝ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները, «հաստատ չեն մոռացել դա»։

Leave a comment