Ֆոն դեր Լայենը վաղաժամ է համարում Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը

Երեւան: Մեդիամաքս: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վաղաժամ է համարել Իրանի դեմ եվրոպական պատժամիջոցների չեղարկումը։

«Մենք նախ պետք է տեսնենք Իրանի վարքագծի հիմնարար փոփոխությունը, ուստի պատժամիջոցների չեղարկումն առայժմ վաղաժամ է», – Բեռլինում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակներում ԵՄ-ն «սեւ ցուցակում» է ներառել երկրի մի քանի հարյուր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչը ենթադրում է նրանց ակտիվների սառեցում Եվրոպայում եւ ԵՄ տարածք մուտք գործելու արգելք։

Leave a comment