Լուրեր |
Վիճակագրությունը ցույց է տալիս նաև դանդաղման միտում։
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի առաջին եռամսյակում կազմել է 7.1% աճ։ Այս մասին հայտնում է Վիճակագրության կոմիտեն։
Տվյալների համաձայն՝ առավել բարձր աճ է գրանցվել շինարարության ոլորտում՝ 22%։ Արդյունաբերությունն աճել է 13.4%-ով, ծառայությունների ոլորտը՝ 7.4%-ով, առևտուրը՝ 2.1%-ով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 4.6%-ով։
Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 5.2% անկում։
Արտահանման ծավալները աճել են 4.5%-ով, ներմուծումը՝ 4.6%-ով։ Նշվում է նաև, որ գնաճը կազմել է 4.2%։
Չնայած ընդհանուր եռամսյակային աճին՝ մարտ ամսվա տվյալներով արձանագրվել է անկում՝ արտաքին առևտրաշրջանառության 6.8% նվազում։ Նույն ժամանակահատվածում նվազել են նաև արտահանումը (12.6%) և ներմուծումը (3.2%)։
Վիճակագրությունը ցույց է տալիս նաև դանդաղման միտում․ հունվարին տնտեսական ակտիվությունը կազմել էր 7.6%, հունվար-փետրվարին՝ 7.4%, իսկ եռամսյակի արդյունքով՝ 7.1%։