Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 11 մարդ, այդ թվում` 2 երեխա

Քաղաքականություն

27.04.2026 | 12:02

Ռուսական զորքերն ապրիլի լույս 27-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային, գրում է Current time-ը։ Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Նրա խոսքով՝ քաղաքի երեք թաղամասերում վնասվել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ հյուրանոց, ֆունիկուլյոր և պահեստներ։ Շատ շենքերում կոտրվել են պատուհաններ, վնասներ են գրանցվել նաև նավահանգստի տարածքում։

Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ բազմահարկ շենքին հարվածն ավերել է բնակարաններ, վնասել մասնավոր տուն և մեկ այլ բազմահարկ շենքի 15-րդ հարկի բնակարան, ինչպես նաև հրդեհել է մեքենաներ և ամառանոցներ։

«Գիշերը շատ ծանր էր։ Թշնամին զանգվածային հարձակում է իրականացրել Օդեսայի բնակելի թաղամասերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- գրել է Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ապրիլի լույս 27-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա 94 անօդաչու թռչող սարք է արձակել, խոցվել է դրանցից 74-ը։

«Գրանցվել է 20 հարձակողական անօդաչու թռչող սարքի հարված 15 վայրերում, ինչպես նաև 11 վայրերում խոցված ԱԹՍ-ների անկում»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment