Ապրիլի 29-ին Երևանը կվերածվի մեծ բեմի՝ «Արի՛, պարի՛» նախաձեռնությամբ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ ապրիլի 29-ին Երևանը կվերածվի մեծ բեմի՝ «ԱՐԻ՛, ՊԱՐԻ՛» նախաձեռնության շրջանակում, որը մեկ տոնում կհամախմբի շուրջ 4000 պարողի։ Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում և Երևանի այլ հատվածներում անցկացվելիք միջոցառումների նպատակն է ներկայացնել հայկական պարարվեստի ուժն ու գեղեցկությունը։

«Ապրիլի 29-ին Երևանը կվերածվի մեծ բեմի՝ «ԱՐԻ՛, ՊԱՐԻ՛» բացառիկ նախաձեռնությամբ։

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո, շուրջ 4000 պարող կմիավորվի մեկ տոնում՝ ներկայացնելու հայկական պարարվեստի ուժն ու գեղեցկությունը։

Մասնակցում են պետական և հանրահայտ պարային խմբեր, ուսումնական հաստատություններ և մարզային համույթներ՝ միասին ստեղծելով լայնամասշտաբ մշակութային իրադարձություն։

Միջոցառումները կանցկացվեն Երևանի կենտրոնական հատվածներում։

ԾՐԱԳԻՐ

16:00 — Հանրապետության հրապարակ — «Տոնական շուրջպար 7 շրջանով»

18:00 — Պարային ֆլեշմոբեր՝ Հյուսիսային պողոտա, Շառլ Ազնավուրի հրապարակ և այլ վայրեր

19:00 — Ազատության հրապարակ — եզրափակիչ միջոցառում

Միացի՛ր, պարի՛ և դարձիր հայկական պարի կենդանի կրողը»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment