Համաշխարհային ռազմական ծախսերը շարունակում են աճել․ որ երկրներն են առաջատար ծախսերի ցուցանիշով

Համաշխարհային ռազմական ծախսերը շարունակում են աճել․ որ երկրներն են առաջատար ծախսերի ցուցանիշով

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ համաշխարհային ռազմական ծախսերը 2025 թվականին աճել են՝ հասնելով 2.887 տրիլիոն դոլարի։Զեկույցում նշվում է, որ սա 11-րդ անընդմեջ տարին է, երբ ռազմական ծախսերը աճում են։ Միաժամանակ ռազմական ծախսերի բաժինը համաշխարհային ՀՆԱ-ում կազմել է 2.5%, ինչը ամենաբարձր մակարդակն է 2009 թվականից ի վեր։Ամենախոշոր ծախսերը կատարել են ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը, որոնց համախառն ցուցանիշը կազմել է 1.480 տրիլիոն դոլար՝ համաշխարհային ծախսերի կեսից ավելին։Ըստ տվյալների՝ ԱՄՆ ռազմական ծախսերը 2025 թվականին նվազել են 7.5%-ով նախորդ տարվա համեմատ։ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրները միասին ծախսել են 559 միլիարդ դոլար։ Առանձնապես նշվում է Գերմանիայի (114 մլրդ դոլար, +24%) և Իսպանիայի (40.2 մլրդ դոլար, +50%) ծախսերի աճը։Ասիայի և Օվկիանիայի տարածաշրջանում ռազմական ծախսերը հասել են 681 միլիարդ դոլարի՝ տարեկան 8.1% աճով։ Չինաստանի ծախսերը աճել են 7.4%-ով՝ կազմելով 336 միլիարդ դոլար, որոնք հիմնականում ուղղվել են ռազմական արդիականացմանը։

Տվյալները ցույց են տալիս, որ ռազմական ծախսերի աճը շարունակվում է գլոբալ մակարդակում՝ պայմանավորված տարածաշրջանային լարվածություններով և պաշտպանական կարողությունների վերազինման գործընթացներով։

Կարդալ ավելին

Leave a comment