Ռեկորդային աճ․ ադրբեջանական թռիչքներն ու վճարած գումարները 2020-2025 թվականներին

«Փաստերի ստուգման հարթակը» վերլուծել է 2020-2025 թվականներին ադրբեջանական ավիաընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացված թռիչքների քանակը, ինչպես նաև օդային տարածքի օգտագործման դիմաց վճարված գումարները։ 

Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից FIP.am-ին տրամադրված տվյալների համաձայն՝ 2025-ին ադրբեջանական ավիաընկերությունների թռիչքների թիվը կտրուկ աճել է՝ կազմելով 8653, ինչը վերջին վեց տարում գրանցված ամենամեծ թիվն է։ 

Մինչդեռ 2020 թվականին այդ թիվը կազմել է ընդամենը 33․ փաստացի, 2020-ից 2025 թվականներին Ադրբեջանը 260 անգամ ավելի շատ է օգտագործել ՀՀ օդային տարածքը։ 

Սրան զուգահեռ, ադրբեջանական ավիաընկերությունների կողմից թռիչքների թիվը ՀՀ օդային տարածքով ամեն տարի հստակ աճ է արձանագրել, հատկապես արագացել են վերջին երկու տարիների տեմպերը։ 

Այսպես, 2021թ․-ին նման թռիչքների թիվը կազմել է 584, 2022թ․-ին՝ 2194, 2023թ․-ին՝ 2504, իսկ 2024թ․-ին՝ 4637 թռիչք։ 

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում պատկերված է 2020-2025 թթ․-ի թռիչքների վիճակագրությունը։ 

Հաշվետու ժամանակահատվածում աճել են նաև թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց հաշվառված վճարները։ 

Ըստ այդմ, ադրբեջանական ավիաընկերությունները վերջին վեց տարում Հայաստանին վճարել են, ընդհանուր առմամբ, 927 762 եվրո կամ 409,4 մլն դրամ (ապրիլի 20-ի դրությամբ միջինացված փոխարժեքով)։ 

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում պատկերված է 2020-2025 թթ․-ին Ադրբեջանի՝ աերոնավիգացիոն սպասարկման դիմաց վճարած գումարները։ 

Փաստացի, վեց տարում շեշտակի աճել են նաև Ադրբեջանի՝ աերոնավիգացիոն սպասարկման դիմաց վճարած գումարները։ 

Նանե Մանասյան

The post Ռեկորդային աճ․ ադրբեջանական թռիչքներն ու վճարած գումարները 2020-2025 թվականներին appeared first on FIP.AM.

Leave a comment