Տալո՛ւ ա, ժողովուրդ, ոնց որ Սյունիքի ճամփան տվեց, Արցախը տվեց, էլի՛ ա տալու, մի՛ հավատացեք, խաբում ա

Տալո՛ւ ա, ժողովուրդ, ոնց որ Սյունիքի ճամփան տվեց, Արցախը տվեց, էլի՛ ա տալու, մի՛ հավատացեք, խաբում ա։ Այս մասին Չարենցավանում ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Ղարաբաղում հիմա խաղաղություն է ժողովուրդ, բայց հայ չկա: Մեզ ասում են խաղաղություն ու ասում են՝ երաշխավորն այս մարդն է: Ոնց համոզենք մեր եղբայրներին, որ սուտ են խոսում, մի՛ հավատացեք, սուտ են ասում, խաբում են: Ութը տարի խաբել են ու հիմա համոզում են, որ գան նորից: Ինքն է ասում, ասում է բան չի եղել, որ այս մարդը, այս բեղերով մարդը ասի ու մենք չտանք, մեր երկրի հիմիկվա ղեկավարը չտա: Խնդրում եմ հարգելի հայրենակիցներ լուրջ վերաբերվենք մեր ընդհանուր հայրենիքին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment