Մոմավառություն է տեղի ունեցել Երևանում Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին

https://arm.sputniknews.ru/20260426/mvomavarutjun-e-teghi-unecel-erevanum-svona-mnacakanjani-ev-nra-chtsnvats-erekhaji-hishatakin-101436415.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1a/101435054_0:2:1280:962_1920x0_80_0_0_38e2a02699197c9f0480c166974d944a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սոնա մնացականյան, վրաերթ, մոմավառություն, երևան, նիկոլ փաշինյան, ավտոշարասյուն

սոնա մնացականյան, վրաերթ, մոմավառություն, երևան, նիկոլ փաշինյան, ավտոշարասյուն

Բաժանորդագրվել

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Մոմավառություն և հիշատակի երեկո է տեղի ունեցել Երևանի Պարոնյան–Լեո խաչմերուկում. 4 տարի առաջ այս օրն այս վայրում հղի Սոնա Մնացականյանը վրաերթի ենթարկվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից։ Նա և նրա չծնված բալիկը մահացան։

Այսօր մի խումբ մարդիկ ծաղիկներ ու խաղալիքներ էին բերել երիտասարդ կնոջ ու նրա չծնված երեխայի հիշատակին։ Նրանք նաև մոմովառություն իրականացրին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի գործով դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ կայացրեց 2025 թվականի հուլիսի 30–ին` դատապարտելով մեկուկես տարվա ազատազրկման։

Այդպես դատարանը լուծեց միայն մեղավորության հարցը, սակայն պատժի հարցը մնաց օդում կախված։ Դատարանը հայտնել էր, որ դրան կանդրադառնա դատալսումների փուլում։ Պատասխանող կողմը դիմել է Վերաքննիչ դատարան, պատժի կրումը հետաձգվել է։

Հավելենք, որ 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։

Սոնա Մնացականյանի մահից 4 տարի անց չկա քրեական պատասխանատվության ենթարկված. փաստաբան

Leave a comment