Այսօր մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը

Այսօր մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին՝ ութերորդ օրը, Հայաստանի հավաքականը ունի երկու մասնակից։

Մեդալների համար այսօր պայքարի մեջ կմտնեն Տաթև Հակոբյանն ու Վարազդատ Լալայանը:

Առաջինը մրցահարթակ դուրս կգա +86 կգ քաշային Տաթև Հակոբյանը: Այս քաշային կարգի մրցելույթների մեկնարկը նախատեսված է ժամը 13:00-ին:

​Ավելի ուշ՝ ժամը 16:00-ին, գերծանր քաշայինների (+110 կգ) պայքարում հանդես կգա Վարազդատ Լալայանը:

Leave a comment