Արգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արգենտինայի հյուսիսում անտառային հրդեհները ոչնչացրել են Լոս Ալերսես ազգային պարկի ավելի քան 40 հազար հեկտար անտառ: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, որոշ ծառեր ավելի քան 2500 տարեկան են։

Հրդեհները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։ Լա Պամպա նահանգում և Պատագոնիայի մի քանի շրջաններում ներկայումս արտակարգ դրություն է հայտարարված։ Կրակի դեմ պայքարին խանգարում են ուժեղ քամիներն ու շոգ եղանակը։ Հրշեջներին օգնության են հասնում տեղի բնակիչները՝ օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած գործիքները։

Հրշեջները հայտնել են, որ իրենք պարզապես ուժ և միջոցներ չունեն դժվարամատչելի տեղանքում լայնածավալ հրդեհների դեմ պայքարելու համար: Նրանք մեղադրել են անձամբ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, որի վարչակազմը վերջին տարիներին մեծապես կրճատել է հրշեջ ծառայության բյուջեն: 430-ի փոխարեն այժմ կրակի դեմ պայքարում է 390 հրշեջ, շատերը հեռանում են ցածր աշխատավարձի պատճառով: Ներկայումս այն համարժեք է 500 դոլարին, ինչը ցածր է չորս հոգանոց ընտանիքի համար Արգենտինայի կենսապահովման նվազագույն մակարդակից:

1lurer.am

Leave a comment