Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփը՝ կրակոցները Իրանի պատերազմի հետ կապելու մասին

Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփը՝ կրակոցները Իրանի պատերազմի հետ կապելու մասին

Ես այդպես չեմ կարծում, բայց երբեք չես իմանա։ Սա ինձ չի խանգարի հաղթել Իրանի պատերազմում, ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է տեղի ունեցած կրակոցները կապված լինեն Իրանի պատերազմի հետ։

Ավելի ուշ մեկնաբանելով իրավիճակը՝ Թրամփը ասել է, որ «շատերին պարզապես դուր չի գալիս իր ձեռքբերումները նախագահի պաշտոնում»:

«Դա անսպասելի էր։ Սակայն անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունը զարմանալիորեն լավ աշխատեցին։ Միջոցառումը խոսքի ազատության մասին էր. ներկա էին և՛ քաղաքական գործիչներ, և՛ մամուլ։

Կրակել են մեկ սպայի վրա, բայց զրահաբաճկոնը փրկել է նրան. կրակոցը արձակվել է շատ մոտ տարածությունից և հզոր զենքից»,-գրել է Թրամփը:

Leave a comment