ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․
«Վանդալիզմն հենց այս տեսքն ունի։
Հանրապետական նշանակության հուշարձանն այսպես չեն նորոգում,
- նույնիսկ անզեն և ոչ պրոֆեսիոնալ աչքով է ակնհայտ է, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը,
- աղավաղել և անդառնալի վնաս հասցրել հուշարձանի ճարտարապետական հեղինակային հղացմանը, քարերի շարվածքին,
- քարերի գույների անհամապատասխանություն, կցակարեր․․․
- կարկատան ու փինաչիություն,
- փողերի մսխում և ոչ պրոֆեոսիոնալիզմ՝ ինչպես բոլոր ոլորտներում։
Սա հանցագործություն է․․․ հետևանք ամբարտավան տգիտության և վուլգար պոպուլիզմի․․․
Ո՞նց կարել է այսպես աղավաղել այս համահայկական սրբավայրը, ճարտարապետական մարգարիտը, ո՞նց․․․ ինչին կպաք՝ աղետ․․․
Ո՞ւր է հեղինակային հսկողությունը․․․ Ո՞նց կարելի է ընդունել այս որակի կատարումը․․․
հ․գ․ Ու դեռ փորձում է իրեն հոգեհարազատ լեզվով ժողովրդին մոլորեցնել, թե «իրեք մանեթնոց» լաց․․․»։