ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
ԱՄՆ-ն և Իրանը կվերսկսեն ուղիղ բանակցությունները Ստամբուլում։ Հայտնում է Axios-ը։
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը նախատեսված է փետրվարի 6-ին:
Նշվում է, որ հանդիպումը կարող է Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսությունը վերսկսելու փորձերի մաս դառնալ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող լարվածության ֆոնին: Ամերիկյան կամ իրանական կողմից պաշտոնապես չի հաստատվել այս լուրը։
Նշվում է, որ Թուրքիան դիտարկվում է որպես չեզոք հարթակ երկու երկրների ներկայացուցիչների միջև հնարավոր շփումների համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 31-ին հայտնել է, որ իրանական կողմը լուրջ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ: Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ վստահ է, որ Թեհրանը հրաժարվում է միջուկային զենքից: Նա հստակեցրել է, որ նման արդյունքի հույս ունի։