«Ծառերը մանրադիտակի տակ» փորձարարական հեղինակային նախագիծը, որի մասին պատմել էինք 2025 թվականի հոկտեմբերին, դուրս է եկել Եվրոպական հանձնաժողովի #ForOurPlanet միջազգային մրցույթի եզրափակիչ։
Մրցույթը նպատակ ունի խթանել կենսաբազմազանության պահպանության, շրջանաձեւ տնտեսության եւ կայուն զարգացման ոլորտներում նորարարական եւ կրթական նախաձեռնությունները։
#ForOurPlanet նախաձեռնությունը միավորում է տարբեր երկրներից նախագծեր, որոնք առաջարկում են իրական լուծումներ բնապահպանական մարտահրավերներին՝ աջակցելով երկարաժամկետ ազդեցություն ունեցող եւ լայնածավալ փոփոխությունների ներուժ ունեցող գաղափարներին։
Եզրափակիչ փուլի համար ընտրվել են 10 նախագծեր տարբեր երկրներից։
Հաղթողը որոշվելու է համակցված ձեւաչափով՝ 50% հանրային քվեարկության եւ 50% ժյուրիի գնահատման հիման վրա։
Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով (առանց գրանցման) եւ հավանում թողնել.
Trees Under the Microscope: Bringing science and nature together in Armenia – Environment
Հանրային քվեարկությունը բաց է մինչեւ մայիսի 3-ը։