Մենք հույս ունենք հասնել ագրեսիայի դադարեցմանը և իսրայելական զորքերի դուրսբերմանը. Լիբանանի նախագահ

Լիբանանը մասնակցում է ԱՄՆ-ի գլխավորած բանակցային գործընթացին՝ Իսրայելի հետ հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Կիպրոսում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։

«Մենք հույս ունենք հասնել ագրեսիայի դադարեցմանը և իսրայելական զորքերի դուրսբերմանը»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Լիբանանը այլևս տարածաշրջանային հակամարտություններում գործարքի առարկա չի լինի։

«Մենք բանակցություններ ենք վարում մեր անունից՝ պաշտպանելով ազգային շահերն ու ինքնիշխանությունը», -ասել է Աունը` հիշեցնելով, որ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2024 թվականի պատերազմը Լիբանանի տնտեսությանը 14 միլիարդ դոլարի վնաս է հասցրել։ 

 

Leave a comment