Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց

Քաղաքականություն

24.04.2026 | 21:12

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվան և Կիևը գերիների նոր փոխանակում են իրականացրել։ 193 զինծառայող վերադարձել է Ռուսաստան, նույնքանը՝ Ուկրաինա։

Փոխանակման գործընթացում միջնորդներ են եղել ԱՄՆ-ն և Արաբական Միացյալ Էմիրությունները, գրում է Meduza-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ փոխանակումը տեղի է ունեցել, և որ գերությունից վերադառնում է Ուկրաինայի զինված ուժերի 193 զինծառայող։ Նրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի, ոստիկանության, սահմանապահների և Պետական ​​հատուկ տրանսպորտային ծառայության աշխատակիցներ։

«Նրանց թվում կան նրանք, որոնց դեմ Ռուսաստանը քրեական գործեր է հարուցել»,- հավելել է Զելենսկին։

Գերիների փոխանակման նախորդ փուլը տեղի էր ունեցել ապրիլի 11-ին: Ուղղափառ Զատկի տոնի նախօրեին (նշվում է ապրիլի 12-ին) կողմերը միմյանց էին փոխանցել էին 175 զինծառայողի և 7 քաղաքացիական անձի: Միջնորդ էր հանդես եկել ԱՄԷ-ն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment