Ապրիլի 24–ին ծնվելս պատահականություն չէ, այլ պատասխանատվություն. Տաթևիկ Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20260424/aprili-24in-tsnvels-patahakanutjun-che-ajl-pataskhanatvutjun-tatevik-karapetjan-101369916.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101367447_60:0:1020:720_1920x0_80_0_0_92b472865bbcf81e7b69cd0f061c5980.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, տաթևիկ կարապետյան, ծնունդ

հայաստան, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, տաթևիկ կարապետյան, ծնունդ

Բաժանորդագրվել

Տաթևիկ Կարապետյանի խոսքով` իր ծննդյան օրը լռություն, ուժ և ցավ է պարունակում։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանն իր ծննդյան օրվա մասին գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

«Կան ամսաթվեր, որոնք դուք եք ընտրում, և կան ամսաթվեր, որոնք ձեզ են ընտրում։ Ես ծնվել եմ ապրիլի 24-ին։ Այն օրը, երբ իմ ժողովուրդը չի տոնում, այլ հիշում է։ Մանկուց այս օրը ինձ համար միշտ ավելի շատ բան է նշանակել` լռություն, որում պատմություններ են լսվում, ցավ, որը փոխանցվում է առանց խոսքերի, ուժ, որը չի կարող կոտրվել։ Իմ ծննդյան օրը արմատների, հիշողության, արժանապատվության մասին է»,– գրել է Կարապետյանը։

Նա շեշտել է, որ ապրիլի 24–ին ծնվելը պատահականություն չէ, այլ պատասխանատվություն՝ հիշել, զգալ, խոսել հայ ժողովրդի պատմության մասին։

«Ես շարունակությունն եմ այն մարդկանց, որոնց փորձեցին ջնջել։ Եվ ապացույցը, որ չկարողացան։ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար»,- գրել է նա։

Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։

Leave a comment