ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը ԵՄ-ի «շնորհիվ» չի դառնա հակառուսական քաղաքականության մաս

https://arm.sputniknews.ru/20260424/rd-n-hujs-uni-vor-hajastany-em-i-shnvorhiv-chi-darna-hakarusakan-qaghaqakanutjan-mas-101366380.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101363775_127:0:1087:720_1920x0_80_0_0_1943b429c548342f8fd423c1062b40b0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարիա զախարովա, հայաստան, եվրամիություն, ռուսաստան, видео

մարիա զախարովա, հայաստան, եվրամիություն, ռուսաստան, видео

Բաժանորդագրվել

Դիվանագետը նշել է, որ Եվրամիությունը չի թաքցնում, որ Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությունն իրեն թույլ կտա ազդել խորհրդարանական ընտրությունների արդունքների վրա:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա երկրում ԵՄ նոր «առաքելությանը» Երևանին հակառուսական քաղաքականության մաս կազմել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք հույս ունենք, որ մեր հայ դաշնակիցներն ու ընկերները թույլ չեն տա օգտագործել նոր, այսպես ասած, առաքելությունը իրենց ներքին գործերին միջամտելու և Երևանին Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերում ներգրավելու համար, որոնք ենթադրում են մեր երկրի հետ բարեկամական կապերի քայքայում և Բրյուսելի հակառուսական քաղաքականությանը միացում», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Դիվանագետը նշել է, որ Եվրամիությունը չի թաքցնում, որ Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա ազդել խորհրդարանական ընտրությունների ելքի վրա: Անօրինական ֆինանսական հոսքերին հետևելու և կիբեռհարձակումներին հակազդելու պատրվակով ԵՄ-ն կփորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին, հավելել Է Զախարովան:

«Ակնհայտ է, որ նոր մեխանիզմը, որը ԵՄ-ականների կողմից ներկայացվում է որպես իբր օգնություն Երևանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, իրականում Բրյուսելին լրացուցիչ լծակներ է տրամադրում հայկական նախարարությունների, ազգային ինստիտուտների վրա ազդելու համար։ Այդ թվում, իսկ մենք ԵՄ-ին լավ գիտենք, և դա բացառել չի կարելի ոչ մի դեպքում, կցանկանան և ցանկանում են ազդել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա», – հայտարարել Է Զախարովան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և երկու դաշինք:

Leave a comment