https://arm.sputniknews.ru/20260424/ishkhanutjuny-ceghaspanutjan-hishvoghutjan-nkatmamb-votndzgutjun-e-katarum-zurabjan-101360868.html
Իշխանությունը Ցեղասպանության հիշողության նկատմամբ ոտնձգություն է կատարում. Զուրաբյան
Իշխանությունը Ցեղասպանության հիշողության նկատմամբ ոտնձգություն է կատարում. Զուրաբյան
Sputnik Արմենիա
Լևոն Զուրաբյանի խոսքով` Փաշինյանի իշխանությունը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության լինելու հարցը։ 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T13:21+0400
2026-04-24T13:21+0400
2026-04-24T13:21+0400
լևոն զուրաբյան
հայ ազգային կոնգրես (հակ)
ծիծեռնակաբերդ
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/07/27842333_0:0:1600:901_1920x0_80_0_0_9616f0bfa7e171f39ebaddfcfa96750f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային օրակարգ չի համարել ու չի համարում։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։Միևնույն ժամանակ Զուրաբյանը հորդորեց իրենց դիրքորոշումը չնույնականացնել գործող իշխանության մոտեցման հետ։ Նրա խոսքով՝ առանցքային տարբերություններից մեկն այն է, որ թեև հարցը չի դրվում արտաքին քաղաքականության առաջին էջում, միևնույն է, շատ բարձր պետք է պահվի Ցեղասպանության հիշատակը։Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական հարաբերությունների` Զուրաբյանը կրկին շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն չի բերել, իսկ Ադրբեջանը մինչ օրս բաց է պահում «պատերազմի թեզը»։
ծիծեռնակաբերդ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/07/27842333_104:0:1524:1065_1920x0_80_0_0_faf96daf5e6aeda2027e9aca007a5078.jpg.webp
լևոն զուրաբյան, հայ ազգային կոնգրես (հակ), ծիծեռնակաբերդ, հայոց ցեղասպանություն
լևոն զուրաբյան, հայ ազգային կոնգրես (հակ), ծիծեռնակաբերդ, հայոց ցեղասպանություն
Լևոն Զուրաբյանի խոսքով` Փաշինյանի իշխանությունը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության լինելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային օրակարգ չի համարել ու չի համարում։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
«Նման մոտեցումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը դարձնում է քաղաքական մանրադրամ։ Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի պատասխանատվության հարցն է, այն ամբողջ մարդկության հարցն է և միայն հայ ժողովրդի կամ Հայաստանի հարցը չէ։ Ամբողջ մարդկությունն է պահանջելու ու պահանջում է պատասխան Թուրքիայից։ Մենք սա չպետք է դարձնենք հայ-թուրքական միջպետական բանակցությունների հարց»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ Զուրաբյանը հորդորեց իրենց դիրքորոշումը չնույնականացնել գործող իշխանության մոտեցման հետ։ Նրա խոսքով՝ առանցքային տարբերություններից մեկն այն է, որ թեև հարցը չի դրվում արտաքին քաղաքականության առաջին էջում, միևնույն է, շատ բարձր պետք է պահվի Ցեղասպանության հիշատակը։
«Մենք հիշողությունը վառ ենք պահելու, մեր կարգախոսն է՝ «Հիշողությունը չես ջնջի»։ Հիմա իշխանությունը հիշողության նկատմամբ է ոտնձգություն կատարում. դրվում են հարցեր ու տարօրինակ ակնարկներ այն մասին, թե արդյոք եղել է Ցեղասպանություն, պետք է դեռ ուսումնասիրել»,– ասաց Զուրաբյանը։
Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական հարաբերությունների` Զուրաբյանը կրկին շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն չի բերել, իսկ Ադրբեջանը մինչ օրս բաց է պահում «պատերազմի թեզը»։