https://arm.sputniknews.ru/20260424/hh-n-ir-inqnishkhan-apagan-karucum-e-khaghaghutjan-orakargvov-agn-n-ceghaspanutjan-masin-101351190.html
Ատելության դրսևորումներն այսօր էլ հանգեցնում են զանգվածային հանցագործությունների. ՀՀ ԱԳՆ
Ատելության դրսևորումներն այսօր էլ հանգեցնում են զանգվածային հանցագործությունների. ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ԱԳՆ-ից նշել են, որ Հայաստանի հանձնառու է շարունակաբար ներգրավված լինելու հանցագործությունների նշանների հայտնաբերման, վաղ ահազանգման և կանխարգելման… 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T11:05+0400
2026-04-24T11:05+0400
2026-04-24T11:07+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայոց ցեղասպանություն
ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/76/23447699_0:0:1600:901_1920x0_80_0_0_e84ad2522bd001750883b2b469e358f6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչում և հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությունում՝ նվիրված Ցեղասպանության 111-րդ տարելիցին։Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն հայեր՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն իրենց ազգային պատկանելության պատճառով։ԱԳՆ-ն արձանագրում է, որ, չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին, 21-րդ դարում ևս շարունակվում են ռասայական և էթնիկ անհանդուրժողականության և ատելության դրսևորումները, որոնք հանգեցնում են զանգվածային հանցագործությունների։Նախարարությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար ներգրավված լինելու նման հանցագործությունների նշանների հայտնաբերման, վաղ ահազանգման և կանխարգելման գործընթացներում։ԱԳՆ-ն հիշատակում է նաև, որ Հայաստանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը ընդգրկվել է ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում՝ որպես ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Նշվում է նաև ՄԱԿ-ում վերջին տարիներին ընդունված համապատասխան բանաձևերի մասին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/76/23447699_0:0:1424:1068_1920x0_80_0_0_4f2cbcd19efd5407fa226c11d103811e.jpg.webp
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն
ԱԳՆ-ից նշել են, որ Հայաստանի հանձնառու է շարունակաբար ներգրավված լինելու հանցագործությունների նշանների հայտնաբերման, վաղ ահազանգման և կանխարգելման գործընթացներում։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն հայեր՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն իրենց ազգային պատկանելության պատճառով։
«Հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական օրինակներից մեկը, որը 1948 թվականին հիմք հանդիսացավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ կոնվենցիայի ընդունման համար»,– նշված է հայտարարությունում։
ԱԳՆ-ն արձանագրում է, որ, չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին, 21-րդ դարում ևս շարունակվում են ռասայական և էթնիկ անհանդուրժողականության և ատելության դրսևորումները, որոնք հանգեցնում են զանգվածային հանցագործությունների։
Նախարարությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար ներգրավված լինելու նման հանցագործությունների նշանների հայտնաբերման, վաղ ահազանգման և կանխարգելման գործընթացներում։
ԱԳՆ-ն հիշատակում է նաև, որ Հայաստանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը ընդգրկվել է ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում՝ որպես ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Նշվում է նաև ՄԱԿ-ում վերջին տարիներին ընդունված համապատասխան բանաձևերի մասին։