Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆը վաղը կայցելի Իսրայել։
Այս մասին The Times of Israel-ին հայտնել են երկու իսրայելցի պաշտոնյաներ։
Ըստ տեղեկությունների՝ Ուիթքոֆը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հետ։
Ավելի վաղ Էյալ Զամիրը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Պենտագոնի պաշտոնյաների հետ։