Նիկոլ Փաշինյանն այցելեց Ծիծեռնակաբերդ – 24.04.2026, Sputnik Արմենիա

Բաժանորդագրվել

Նրան ուղեկցում էին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ:

Նրան ուղեկցում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հուշարձանի մոտ Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարում էր ՀՀ օրհներգը։

Պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Leave a comment