Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը, որը կազմակերպվում է ամեն տարի։
Բազմահազար մարդիկ Հանրապետության հրապարակից ոտքով հասնում են մինչև Ծիծեռնակաբերդի բարձունք և իրենց հարգանքի տուրքը մատուցում ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Մարդիկ այդ կերպ ցույց են տալիս, որ ոչինչ և ոչ ոք չի մոռացվում։