https://arm.sputniknews.ru/20260423/hajvoc-ceghaspanutjan-tshanachman-pajqari-mvotecumnery-petq-e-veranajel-ev-verarzhevvorel-aram-a-101328202.html
Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի մոտեցումները պետք է վերանայել և վերարժևորել. Արամ Ա
Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի մոտեցումները պետք է վերանայել և վերարժևորել. Արամ Ա
Sputnik Արմենիա
Կաթողիկոսը համոզված է, որ չնայած 111 տարի է անցել, բայց Հայոց ցեղասպանության հիշատակը չի ստվերվել հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T23:23+0400
2026-04-23T23:23+0400
2026-04-23T23:23+0400
արամ առաջին կաթողիկոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101326767_0:3:1501:847_1920x0_80_0_0_143d84276542c54c6b4a0f6ff43e4f33.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ներկա աշխարհի, միջազգային հարաբերությունների նոր զարգացումների ֆոնին անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի ռազմավարական ու պահանջատիրական մոտեցումները վերանայել ու վերարժևորել։ Այս մասին այսօր Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցի ոգեշնչման երեկոյին հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն։«Պետք է իրավական քայլեր կատարենք։ Տարածաշրջանում հարցերը պետք է լուծվեն քաղաքական բանակցությունների միջոցով ՝ պահպանելով տարածաշրջանի երկրների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,– ասաց նա:Կաթողիկոսը համոզված է, որ չնայած 111 տարի է անցել, բայց Հայոց ցեղասպանության հիշատակը չի ստվերվել հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ, իսկ հայ ժողովրդի պահանջատիրությունը չի նահանջել։«Ես չեմ հավատում, որ մոլորակի վրա գեթ մեկ հայ կա, ում արյան հետ խառնված չէ, ում ինքնության հետ շաղախված չէ, գիտակցության մեջ ամրացված չէ Հայոց ցեղասպանությունը, այլապես դա ուրացումն է հայ ինքնության»,– հավելել է Արամ Ա–ն։Հայաստանի իշխանությունը, ըստ նրա, պետք է շարունակի աշխարհին հիշեցնել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ գործադրված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, քանի որ սա պատմականորեն անուրանալի իրողություն է։ Կաթողիկոսը համոզված է, որ մենք պետք է հիշեցնենք ցեղասպանությունը թուրքերին` այդ թվում մտավորականներին ու երիտասարդ սերնդին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101326767_0:0:1333:1000_1920x0_80_0_0_0b5e398811a6b84b835889d880286a17.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ առաջին կաթողիկոս
Բաժանորդագրվել
Կաթողիկոսը համոզված է, որ չնայած 111 տարի է անցել, բայց Հայոց ցեղասպանության հիշատակը չի ստվերվել հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ներկա աշխարհի, միջազգային հարաբերությունների նոր զարգացումների ֆոնին անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի ռազմավարական ու պահանջատիրական մոտեցումները վերանայել ու վերարժևորել։ Այս մասին այսօր Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցի ոգեշնչման երեկոյին հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն։
«Պետք է իրավական քայլեր կատարենք։ Տարածաշրջանում հարցերը պետք է լուծվեն քաղաքական բանակցությունների միջոցով ՝ պահպանելով տարածաշրջանի երկրների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,– ասաց նա:
Կաթողիկոսը համոզված է, որ չնայած 111 տարի է անցել, բայց Հայոց ցեղասպանության հիշատակը չի ստվերվել հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ, իսկ հայ ժողովրդի պահանջատիրությունը չի նահանջել։
«Ես չեմ հավատում, որ մոլորակի վրա գեթ մեկ հայ կա, ում արյան հետ խառնված չէ, ում ինքնության հետ շաղախված չէ, գիտակցության մեջ ամրացված չէ Հայոց ցեղասպանությունը, այլապես դա ուրացումն է հայ ինքնության»,– հավելել է Արամ Ա–ն։
Հայաստանի իշխանությունը, ըստ նրա, պետք է շարունակի աշխարհին հիշեցնել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ գործադրված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, քանի որ սա պատմականորեն անուրանալի իրողություն է։ Կաթողիկոսը համոզված է, որ մենք պետք է հիշեցնենք ցեղասպանությունը թուրքերին` այդ թվում մտավորականներին ու երիտասարդ սերնդին։