«Դուք չե՛ք կարող մեզ լռեցնել, մենք այն սերունդն ենք, որ իր երակներում կրում է «Նեմեսիս»-ի արդարադատ վրեժը»,-Ջահերով երթի մեկնարկին ասաց ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը։
Նշենք , որ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին մեկնարկել է ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։
Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար է՝ հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի