ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները

Հասարակություն

23.04.2026 | 23:10

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը J-PAL հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Կիլիան Նոլանի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում ապացույցահեն քաղաքականությունների մշակման, փորձարարական մեթոդների կիրառման և հետազոտական ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ հանրային քաղաքականությունների մշակման և գնահատման գործընթացում փորձարարական մեթոդների կիրառումը, ինչպես նաև համապատասխան հետազոտական ենթակառուցվածքների զարգացումը։

Նախարար Անդրեասյանը կարևորել է հետազոտությունների վրա հիմնված քաղաքականությունների մշակումը և նշել, որ միջազգային համագործակցությունը կարող է նպաստել կարողությունների զարգացմանն ու լավագույն փորձի ներդրմանը։ Իր հերթին Կիլիան Նոլանը ներկայացրել է J-PAL-ի գործունեությունը՝ շեշտելով կենտրոնի դերակատարումը ապացույցահեն քաղաքականությունների մշակման և աղքատության նվազեցման ուղղությամբ։

Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանում կրթության և գիտության ոլորտներում ընթացող բարեփոխումներին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Leave a comment