Մահացել է «Մարդը և օրենքը» հաղորդաշարի հեղինակ Ալեքսեյ Պիմանովը

https://arm.sputniknews.ru/20260423/mahacel-e-mardy-ev-orenqy-haghvordashari-heghinak-aleqsej-pimanvovy-101316897.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101315274_26:0:2757:2048_1920x0_80_0_0_6fe3ccd28c463d435d0e071958214865.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մահ, ռուս, հաղորդավար

մահ, ռուս, հաղորդավար

Բաժանորդագրվել

Ալեքսեյ Պիմանովը սիրտի կաթված է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Մահացել է ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսեյ Պիմանովը։ Նա 64 տարեկան էր։ Այդ մասին հայտնում է հեռուստաալիքի կայքը:

«Քիչ առաջ ցավալի լուր ստացվեց։ Մահացել է մեր գործընկերը՝ Առաջին ալիքի հեղինակ Ալեքսեյ Պիմանովը՝ տաղանդավոր լրագրողը, ռեժիսորը, պրոդյուսերը: Քառորդ դար նա վարում էր «Մարդը և օրենքը» հաղորդումը, նաև սցենարներ էր գրում ֆիլների համար, նկարահանում դրանք և ղեկավարում «Красная звезда» խոշոր մեդիահոլդինգը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պիմանովը սիրտի կաթված է ստացել։

«Անդառնալի կորուստ մեր կոլեկտիվի համար», – ասել են Պիմանովի գործընկերները։

Հեռուստաալիքը խորին ցավակցություն է հայտնել լրագրողի հարազատներին և մերձավորներին:

Ալեքսեյ Պիմանովը ծնվել է 1962 թվականի փետրվարի 9-ին՝ Մոսկվայում։ Նա հեռուստատեսային կարիերան սկսել է 1986 թվականին Օստանկինոյում՝ որպես տեսաինժեներ, իսկ ավելի ուշ՝ օպերատոր։ Երեք տարի անց տեղափոխվել է ԽՍՀՄ պետական հեռուստատեսության հասարակական-քաղաքական ծրագրերի խմբագրություն:

Եղել է «Մարդը և օրենքը» ծրագրի պրոդյուսերը, 1996 թվականից դարձել հաղորդման վարողը։ Այդ ժամանակ Պիմանովը ստանձնել է նաև «Օստանկինո» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։ 2013 թվականի հոկտեմբերից դարձել է «Կարմիր աստղ» մեդիահոլդինգի նախագահը։

2011-2013թթ. հանդիսացել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ:

Պիմանովը 2021 թ. ստացել է ՌԴ կառավարության մրցանակ ԶԼՄ-ների ոլորտում աշխատանքի համար, իսկ 2022 թ. արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչման։

Leave a comment