Լրացվում է
Դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում ընդգրկված է 213 մարդ։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Այն ընդդիմադիր ուժի վարչապետի թեկնածուն, որը կստանա առավել շատ ձայներ, կստանա «Հայաստան» դաշինքի աջակցությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նա հավելեց, որ նույն մոտեցումն են ակնկալում նաև մյուս ուժերից, եթե հաղթեն իրենք։
«Մենք մտադիր ենք ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ այն մեծամասնությունը, որի շնորհիվ կփոխվի իշխանությունը։ Սա վերաբերում է բոլոր այն ընդդիմադիր ուժերին, ովքեր մերժում են գործող կառավարությունը և ցանկանում են վերականգնել Հայաստանի անվտանգությունը և այլն», – ասաց նա։
Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում ընդգրկված է 213 մարդ, որից 70–ը` «Առաջ» կուսակցությունից, իսկ 143-ը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունից։ Պատգամավորը բացատրեց, որ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը առաջադրվել է «Առաջ» կուսակցության ցուցակով, բայց շարունակում է մնալ անկուսակցական։