Հովիկ Աղազարյանի կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։

«ՄԱՍԿ-ի վարչությունը հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները արտահերթ նիստում վերանայեց 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։

Որոշում կայացվեց չմասնակցել ընտրություններին։

Որոշում կայացնելու համար ամենակարևոր դրդապատճառը ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացմանը չնպաստելն է։

Միևնույն ժամանակ ՄԱՍԿ-ը շարունակելու է գործադրել իր համեստ ջանքերը ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ճակատում համախմբելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աղազարյանի կուսակցությունը հրապարակել էր իր նախընտրական ցուցակի առաջին տասնյակը.

  1. Ավագյան Օֆելյա
  2. Աղազարյան Հովիկ
  3. Ասլանյան Հակոբ
  4. Մելքոնյան Ռուբեն
  5. Մխիթարյան Լյովա
  6. Մարտոյան Նաիրա
  7. Աղազարյան Իվան
  8. Մուրադյան Արթուր
  9. Մովսիսյան Մարիամ
  10. Հովհաննիսյան Սարգիս

Leave a comment