https://arm.sputniknews.ru/20260423/serzh-sargsjani-yntrutjunnerin-chmasnakcely-keghts-tez-e-nikvol-pashinjan-101299497.html
Սերժ Սարգսյանի` ընտրություններին չմասնակցելը կեղծ թեզ է. Նիկոլ Փաշինյան
Սերժ Սարգսյանի` ընտրություններին չմասնակցելը կեղծ թեզ է. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ընտրություններով ընդդիմությունն ուզում է վերականգնել ՀՀԿ- ԲՀԿ- ՀՅԴ կոալիցան։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T14:28+0400
2026-04-23T14:28+0400
2026-04-23T14:28+0400
ազգային ժողովի ընտրություններ
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100633173_0:0:1280:721_1920x0_80_0_0_b78ae14506d3b4f30a196cf46a864620.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշումը կեղծ թեզ է համարում։ Նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե Սարգսյանն այլ ուժերի միջոցով է մասնակցում։Հիշեցնենք, որ ապրիլի մեկին ՀՀԿ–ն, որի նախագահը Սերժ Սարգսյանն է, հայտարարեց, որ չի մասնակցի ԱԺ ընտրություններին։ Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100633173_138:0:1275:853_1920x0_80_0_0_948969653b29b040c1eaa11106438c9f.jpg.webp
ազգային ժողովի ընտրություններ, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
ազգային ժողովի ընտրություններ, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ընտրություններով ընդդիմությունն ուզում է վերականգնել ՀՀԿ- ԲՀԿ- ՀՅԴ կոալիցան։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշումը կեղծ թեզ է համարում։ Նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե Սարգսյանն այլ ուժերի միջոցով է մասնակցում։
«Նախորդ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքով էր մասնակցում, այս ընտրություններում՝ «Ուժեղ Հայաստանով»։ Նախ՝ հրապարակային հայտարարել է, երկրորդ՝ ամբողջ կազմը՝ ձեզ հայտնի Աշոտյանով և մյուսներով, մասնակցում էր հանրահավաքներին։ Այսօրվա ընտրական գործընթացներում նրանք ուզում են ռևանշի հասնել ու վերականգնել 2006-2007 թվականների ՀՅԴ- ԲՀԿ- ՀՀԿ կոալիցիան։ Այլ պատմություն սրա տակ չկա»,– ասաց Փաշինյանը։